Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Խուլուսի Աքարը պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնում:

Ինչպես հայտնում է contact.az -ը ՝ վկայակոչելով ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցը կկայանա հոկտեմբերի 5-7-ը:

Այցի ընթացքում կլինեն բանակցություններ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարության հետ: