Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լավ շանսեր ունի Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bild պարբերականը։

«Ծանր ժամանակներում նա բարոյական ղեկավարություն ցուցաբերեց»,- ասել է Օսլոյի Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարպվիկենը։

Հարպվիկենը նաեւ նշել է, որ Մերկելն ապացուցել է, որ չի վախենում Ուկրաինայի եւ միգրացիոն ճգնաժամի շուրջ բարդ քննարկումներից։ Բունդեսթագի քաղաքական միությունն արդեն առաջադրել է Մերկելի թեկնածությունը Խաղաղութան Նոբելյան մրցանակի համար։