Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի եւ Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել էր:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են վրաերթի հետեւանքով մահացած անձի ինքնությունը՝ 1974 թ. ծնված Արթուր Բանդուհանյան:

Քննությունը շարունակվում է: