Սահմանադրական բարեփոխումները պարտադրված են եւ ժամանակին չեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողներին ասաց «Պատրիդա» Հայաստանի եւ ԼՂՀ հույների հասարակական  կազմակերպության նախագահ Էդուարդ Պալատովը:

«Սահմանադրական փոփոխությունները ժամանակին չեն: Ինձ համար անհասկանալի է՝ ում էր անհրաժեշտ փոփոխելՍահմանադրությունը երկրի համար այս դժվար ժամանակահատվածում, երբ մենք մտածում ենք՝ ինչպես դադարեցնել արտագաղթը: Այս նոր Սահմանադրությունը, որը պատրաստվում են հանրաքվեի դնել, ես վստահ եմ, որ մեզ պարտադրում են, եւ ոչ մեկը ինձ չի կարող հակառակը ապացուցել»,-ասաց նա:

Պոլատովի խոսքով՝ ազգային փոքրամասնությունների համար անհրաժեշտություն չկա ԱԺ-ում պատգամավոր ունենալ, քանի որ նրանց իրավունքներն առանց պատգամավորի էլ կարող են պատշաճ պաշտպանվել:

«Եթե այսօր ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ լինեն, ապա նոր ուժեր կհայտնվեն, որոնք կպահանջեն կրոնական, սեռական եւ այլ փոքրամասնությունների ներկայությունը Ազգային ժողովում, ինչը կվտանգի երկրի ազգային անվտանգությունը»,-ասաց նա: