Նեպալի վարչապետ Սուշիլ Կոյրալան հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով India Today-ը։
Կոյրալան այս մասին հայտարարել է խորհրդարանի առաջին նստաշրջանի ժամանակ։ Նրա խոսքով՝ ինքը մոտ ժամանակներս հրաժարականի դիմումը կներկայացնի երկրի նախագահ Ռամ Բարան Յադավին։

Ակնկալվում է, որ Նեպալի նոր վարչապետ կդառնա Կոմունիստական կուսակցության ղեկավար Կհադգա Փրասադ Շարմա Օլին։

Կոյրալան վարչապետի պաշտոնում ընտրվել էր 2014թ. փետրվարին։

Համաձայն Նեպալի նոր սահմանադրության՝ երկրի վարչապետը ընտրվում է խորհրդարանի նիստի մեկնարկից հետո 7 օրվա ընթացքում։