Սիրիայի Հալեպ նահանգում թիրախային հարվածների հետեւանքով ռուսական ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Դարատ Ազզա տարածքում գտնվող հրամանատարային կետն ու կապի հանգույցը: Այս մասին հայտնում է Սիրիայի «ՍԱՆԱ» պետական տեղեկատվական գործակալությունը:
Մաարսաթ Ալ Խան ու Ալ Մադյուն բնակավայրերի մեջտեղում գտնվող Էլ- Բաբ տարածքում արդեն սիրիական ավիացիան ոչնչացրել է «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններով երկու ավտոշարասյուններ: Իսկ բուն Հալեպ քաղաքում, ըստ վերջին պաշտոնական ռազմական տեղեկատվության, Ար- Ռամուսի, Սալահ- էդ -Դին, Ալ -Լերմոն, Բենի -Զեյդ, Կարմ ալ -Ջեբալ ու Ազ -Զիբդիյա թաղամասերում բանակային ստորաբաժանումները «Ջեբհաթ ան նուսրայի» տասնյակ ահաբեկիչների են ոչնչացրել:




























