Հոկտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաեւ նախորդ ամսվա ընթացքում ԶՈւ-երում տեղի ունեցած կարեւորագույն միջոցառումներին եւ առաջիկա առանցքային աշխատանքային ուղղություններին:
Ներկայացնելով զորամիավորման եւ ենթակա զորամասերի հրամկազմերի կողմից վերջին շրջանում կատարված հիմնական աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով անցկացվել են զինանձակազմի մարտական եւ զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, մարատավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքները, շտաբային մարզումներն ու զորավարժությունները:
Հատուկ ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը հավաստել է, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու եւ կատարելու առաջադրված խնդիրները:
Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի դիտարկմամբ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ են տարվել մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորման եւ ինժեներական բարելավման ուղղությամբ:
Պողոս Պողոսյանը ընդգծել է նաեւ, որ զորամիավորման հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են զինվորական դաստիարակության եւ կարգապահության ամրապնդման, զինծառայողների պարենային ապահովման եւ սննդի ճիշտ կազմակերպման հարցերը: Ընթացիկ խնդիրների եւ առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունների հետ կապված հնչել են նաեւ մի շարք դիտարկումներ եւ առաջարկություններ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերի շրջանակում անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների, տարաբնույթ զորավարժությունների արդյունքներին, որոնք եւս մեկ անգամ հավաստել են, որ հայկական զինված ուժերը փոխգործունակ են եւ ունեն մարտունակության բարձր աստիճան: Պաշտպանության նախարարի կողմից տրվել են նաեւ մի շարք հանձնարարականներ` մասնավորապես առաջնագծում տարվող աշխատանքները բարձր մակարդակով շարունակելու, տեղակատվական անվտանգության եւ գաղտնիության ռեժիմի նկատառումներից ելնելով մարտական հենակետերում զինծառայողների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը, զինծառայողներին հատկացվող պարենամթերքի որակը եւ տեսականին խիստ վերահսկողության տակ պահելու ուղղությամբ:
(1).jpg)





























