Հայաստանի տարածքում հոկտեմբերի 4-ին երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 4-5-ին կնվազի 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հոկտեմբերի 4-ին երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Կոտայքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Լոռիում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+20,

Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+26,

Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+21,

Արցախում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23: