Ամերիկահայերը ԱՄՆ Սենատի անդամ Բոբ Դոուլին պարգեւատրել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ նրա ջանքերի համար: 

Սենատորը մրցանակ է ստացել «Պատասխանատվության եւ սկզբունքի հերոս» անվանակարգում. մրցանակը նրան հանձնել է  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպող կառույցը, հաղորդում է  Massis Post-ը:

Սենատորը հայտարարել է, որ իր համար պատիվ է ստանալ այդ մրցանակը, բայց նշել է, որ «չի կարելի մոռանալ, որ դեռ շատ բան է պետք անել մեկ դար առաջ տեղի ունեցածի համաշխարհային ճանաչման համար»:

Նրա կարծիքով, միայն ընդունելով անցյալը այնպիսին, ինչպիսին կա եւ ճանաչելով  այն որպես այդպիսին, աշխարհը կկարողանա անկեղծորեն սկսել աշխատել ապագայում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: