Բժիշկները հերքել են հաղորդագրություններն այն մասին, իբրեւ ռեժիսոր Էլդար Ռյազանովը ծանր վիճակում է ու տեղափոխվել է հիվանդանոց:

«Կեղծ տագնապ»,- փոխանցում է «ՏԱՍՍ»-ը Քաղաքային առաջին հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետի խոսքերը: «Նրա վիճակը կայուն է, ամեն ինչ լավ է, այսօր նրան տուն կուղարկենք»,-նշել է Սվետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էլդար Ռյազանովին տեղափոխել են Պիրոգովի անվան թիվ 1 հիվանդանոց http://news.am/arm/news/289539.html, որտեղ  վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

Էլդար Ռյազանովը 87 տարեկան է: Նրա ամենահայտնի ֆիլմերն են «Կառնավալային գիշեր», «Հուսարական բալլադ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ»: