Հնդկաստանի իշխանությունները մտադիր են արագացնել ԵՏՄ-ի հետ ազատ առւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին Sputnik-ին հայտնել է Հնդկաստանի գյուղնախարար Մուհանբհայ Կունդարիան:

«Հնդկաստանը շատ է ցանկանում հասնել ազատ առեւտրի մասին համաձայնագրին, քանի որ այն նոր շուկաներ է բացում ԵՏՄ տարածքում:  Մենք պետք է արագացնենք համաձայնագրի ընդունումը»,-ասել է հնդիկ նախարարը:

Հունիսին ԵՏՄ երկրներն ու Հնդկաստանը սկսել են ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի բանակցությունները եւ շրջանակային համաձայնագիր ստորագրել Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ: