Երեւանի Ամիրյան փողոցում հոկտեմբերի 9-ին ինքնաշեն շինարարական վերելակի պոկվել-ընկնելու հետեւանքով վնասվածք ստացած տղամարդու վիճակը, որը գտնվում է թիվ 1 համալսարանական կլինիկայի Վերակենդանացման բաժանմունքում,  կայուն ծանր է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց թիվ 1 համալսարանական կլինիկայի տնօրեն Կարեն Սահակյանը՝ նշելով, որ տուժածի մոտ բացասական փոփոխություն չկա:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 2015թ. հոկտեմբերի 9-ին Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է, կա տուժած, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Շինարարությամբ զբաղվող աշխատակիցները, որոնք հրաժարվել էին ներկայանալ, NEWS.am–ին ասել էին, որ վերելակը պոկվել է այն աշխատեցնող բանվորի մեղավորությամբ։ Նրանց խոսքով` բանվորը, մոտ 50 տարեկան տղամարդ, նախատեսվածից շատ է բեռնել վերելակը, որը 5–րդ հարկ հասնելուց հետո դուրս է եկել ռելսերից ու ընկել։ Աղյուսներն ընկել են բանվորի վրա, որը վերելակը ղեկավարում էր ներքեւից: