Ռուսաստանը վերականգնել է Ուկրաինային գազի մատակարարումը։ Այդ մասին ասված է ռուսական «Գազպրոմ» ընկերության մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է  Gazeta-ն։

Հաղորդագրության մեջ մեջբերված են «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքերը. Վերջինս նշում է, որ ուկրաինական  կողմը 234 միլիոն դոլար է փոխանցել, ինչից հետո սկսվել է գազի մատակարարումը։

«Այսօր ժամը 10.00-ին «Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ուկրաինային։ «Նավթոգազ Ուկրաինայից» խնդրել են գազի մատակարարման առավելագույն  արագություն ապահովել՝ օրական 114 միլիոն խորանարդ մետր, ինչը համապատասխանում է Ուկրաինայի՝ տարեկան 52 միլիարդ խորանարդ մետր գազ սպառելու որոշմանը»,- պատմել է «Գազպրոմի» ղեկավարը։