Չինաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ճապոնիայի 2 քաղաքացի։ Այս մասին գրում է The South China Morning Post-ը։
Ձերբակալվածներից մեկը Տոկիոյի լեզվաբանական դպրոցի դասախոս է, ով հաճախ էր այցելում Չինաստան։ Չինացի հակահետախույզները նրան ձերբակալել են Շանհայում։ Միաժամանակ Պեկինում նույն պատճառով ձերբակալվել է Ճապոնիայի մեկ այլ քաղաքացի։ Կասկածյալների անունները չեն հրապարակվում, փոխանցում է Lenta-ն։
Սեպտեմբերի 30-ին Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել էր 2 ճապոնացու ձերբակալության մասին, որոնց Չինաստան էր ուղարկել Ճապոնիայի կառավարությունը՝ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելու նպատակով։





























