Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով թունավորման նախանշաններով Երեւանի Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 19-ամյա Վահան Մովսիսյանն այսօր կտեղափոխվի ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, NEWS.am-ին ասաց «Արմենիա Հանրապետական» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորի զորամասերից մեկում 2015թ. հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ի սահմանում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծնունդով արտաշատցի  19-ամյա Վահան Մովսիսյանը: Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Տուժածին ծանր վիճակով Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են  Արարատ քաղաքի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ Երեւանի «Արմենիա Հանրապետական» ԲԿ: