Սոցցանցերում զգալի թվով թուրք օգտատերեր թվիթերում Ankaradasenlikvar (Անկարայում ուրախություն կա) հեշթեգի տակ իրենց ուրախությունն են հայտնում տեղի ունեցած պայթյունի համար։

Բազմաթիվ օգտատերեր Անկարայի պայթյունի հետեւանքով զոհվածների հասցեին ամենավերջին հայհոյանքներ են տալիս, անվանում «քուրդ շներ», «քուրդ վիժվածքներ» եւ ուրախանում տեղի ունեցածով՝ շեշտելով, թե շատ քիչ են զոհվել։

Զարմանալի է, սակայն 100 անմեղ երիտասարդների մահվան համար ուրախացողների մեջ մեծ թիվ են կազմում բազմաթիվ երիտասարդ թուրք աղջիկներ։

Մի քանի մեկնաբանություն ենք ներկայացնում #ankaradasenlikvar հեշտեգի տակ գտնվողներից. «Էնես Քարա-Անկարայում սատկածների շարունակությունն ենք ցանկանում», «Էմրե Քարաքան-Մենք աջակցում ենք քրդերի հանդեպ ռասիստական հարձակումները», «Յիղիթ Ջան-Պոռնիկի զավակ քրդերին դա քիչ էր», «Իյին Գելագըր-Անկարայում մահացած բոլոր դավաճան քրդերի ընտանիքներին ցանկանում եմ, որ նման դժբախտություններն անպակաս լինեն»։