ԱՄՆ-ում շտապ օգնության բժշկուհի Սարա Ռեյը օգնության է շտապել իր սեփական հարսանիքից անմիջապես հետո, հայտնում է Cosmopolitan-ը: Ամերիկուհին ու նրա փեսացուն՝ Փոլը, որը նույնպես բժիշկ է, ամուսնական երդումներ էին փոխանակել Քլարքսվիլիի եկեղեցում: Հարսանյաց սրահ գնալու ճանապարհին Ռեյն իմացել է, որ իր հայրը, տատիկն ու պապիկը վթարի մեջ են ընկել եկեղեցուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նորապսակներն անմիջապես ճանապարհվել են նրանց օգնելու:
Ռեյի խոսքով, որ շտապ օգնության ցանկացած աշխատակից նույն կերպ կվարվեր: «Չգիտեմ, թե որքանով է արտասովոր իմ արարքը, բայց ես հարսանյաց զգեստով էի»,- հավելել է նա, հայտնում է Gazeta- ն:
Բարեբախտաբար Ռեյի բոլոր ազգականները վթարի հետեւանքով աննշան վնասվածքներ էին ստացել: Իսկ ամերիկուհու տատիկը մտահոգված էր, որ «փչացրել է» թոռնուհու տոնական օրը, բայց հարսնացուն նրան վստահեցրել է, որ ամեն ինչ կարգին է,որից հետո ընտանիքի անդամները միասին գնացել են՝ հարսանիքը նշելու:





























