Հայաստանի շրջանների մեծամասնությունում երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որոնց ընթացքում հարավ-արեւմտյան քամու պոռթկումները կարող են հասնել 15-20 մ/վ-ի։ Որոշ տեղերում հնարավոր է կարկուտ։ Վաղը ցերեկը օդերեւութաբաններն առավելապես առանց տեղումների եղանակ են կանխատեսում։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում այս գիշեր սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որոնց ընթացքում քամու պոռթկումը կարող է հասնել 16-18 մ/վ-ի։ Վաղը ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, ցերեկը՝ +20+22.
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում. գիշերը – +3+8, ցերեկը – +13+17,
Կոտայքում. գիշերը – +3+8, ցերեկը – +13+17,
Գեղարքունիքում. գիշերը – +3+8, ցերեկը – +13+17,
Լոռիում. գիշերը – +5+8, ցերեկը – +13+16,
Տավուշում. գիշերը – +8+12, ցերեկը – +14+18,
Արագածոտնի լեռներում. գիշերը – +3+8, ցերեկը – +13+17,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը – +10+13, ցերեկը – +18+21,
Արարատում. գիշերը – +10+13, ցերեկը – +20+22,
Արմավիրում.գիշերը – +10+13, ցերեկը – +20+22,
Վայոց Ձորի լեռներում. գիշերը – +3+8, ցերեկը – +13+17,
Վայոց Ձորի նախալեռներում. գիշերը – +10+13, ցերեկը – +20+22,
Սյունիքի հովիտներում. գիշերը – +10+13, ցերեկը – +17+20,
Սյունիքի նախալեռներում. գիշերը – +5+8, ցերեկը – +13+16,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը – +7+10, ցերեկը – +14+17.





























