Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամինը պաշտոնանկ է երկրի պաշտպանության նախարարին։ Այդ մասին տեղեկացնում է  Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի հայտարարությունը։ 

Հրաժարականի պատճառները չեն ճշտվում, սակայն գործակալության տվյալներով այն կարող է պայմանավորված լինել պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամինի մոտորանավակում տեղի ունեցած պայթյունից հետո։ 

Սեպտեմբերի 28-ին մոտորանավակի շարժիչային բաժանմունքում փոքր հզորության պայթյուն էր տեղի ունեցել, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը։