«Ռոսավիացիան» չի բացառում մալայզիական Boeing-ի վթարի հետաքննության հարցերով հանձնաժողովի օտարերկրյա անդամների միջեւ գաղտնի դավադրության հավանականությունը: Այս մասին հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավարի տեղակալ Օլեգ Ստորչեվոյը:

«Հանձնաժողովի եզրակացությունները մեզ զարմացրել են ու ստիպել մտածել այն մասին, որ նման համաձայնություններ, ըստ երեւույթին, եղել են: Ռուսական հանձնաժողովի անդամները ոչ մի գաղտնի համաձայնությունների չեն մասնակցել, մենք բաց ենք եղել հանձնաժողովի բոլոր անդամների հետ աշխատանքի համար ու տեղեկություններ ենք տրամադրել հանձնաժողովին»,- շեշտել է Ստորչեվոյը, հայտնել է Gazeta-ն: