Կառավարությունը հոկտեմբերի 15-ին հավանություն է տվել Հայաստանի,    «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երեւանի քաղաքապետարանի եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ «Երեւանի քաղաքային լուսավորություն» պայմանագրի ստորագրմանը։ Արեւմտյան Եվրոպայի  Էներգախնայողության եւ շրջակա միջավայրի հիմնադրամից Հայաստանին  1 միլիոն 900 հազար եվրոյի գումար կհատկացվի։

Ծրագրի հիմնական նպատակը Երեւանում անվտանգ, էներգախնայող լուսավորության ցանց ստեղծելն է։ Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսված է Երեւանի   28 փողոցներում սյուների փոխարինում նորերով, խնայողական լամպերի տեղադրում, ինչպես նաեւ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում։