Գերմանական Air Berlin ավիաընկերությունը 2016-ի հունվարին հեռանում է ռուսական շուկայից. վերջին չվերթները Ռուսաստանից տեղի կունենան հունվարի 18-ին: Այս մասին հայտնել է ավիաընկերության Ռուսաստանի գծով տարածաշրջանային մենեջեր Յուլյա Վորոտնիկովան: Air Berlin-ը օրական իրականացնում է երկու չվերթ՝ Մոսկվա-Բեռլին եւ Մոսկվա-Դյուսելդորֆ, եւ շաբաթական 5 չվերթ Կալինինգրադ-Բեռլին:

Air Berlin-ը գլոբալ օպտիմալացում է իրականացնում իր չվերթների ցանցում՝ կրճատելով ոչ շահութաբեր ուղղությունները: Վորոտնիկովայի խոսքով, ռուսական ուղղությունների պահանջարկը հիմա լավ չէ, եթե ռուսական շուկան սկսի աճել, ընկերությունը կարող է վերադառնալ, հաղորդում է «Վեդոմոստին»:

Նշենք, որ այս տարվա հունվարին Air Berlin-ը փակել էր Մոսկվա-Վիեննա, իսկ մարտին՝ Սամկտ Պետերբուրգ-Բեռլին ուղղությունները: