Անհնար է բանավիճել այն մարդկանց հետ, որոնք ասում են՝ ես չեմ ուզում Սահմանադրությունը փոփոխության ենթարկվի, որովհետեւ դա իշխանություններն են առաջարկում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, սահմանադրական փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ես դա համարում են ոչ ճիշտ եւ տրամաբանությունից դուրս հիմնավորում, որովհետեւ բոլոր ժամանակներում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հասնես են եկել այդ պահին գործող իշխանությունները»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով, այս պահին չկա այլ  մեխանիզմ, փոխարենը այս փոփոխություններն են առաջարկում նոր մեխանիզմ, որի ներքո հասարակությունն ինքը կարող է առաջարկել փոփոխություն:

Հարցին, թե արդյոք սոցիալական ծանր պայմաններում անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ այդ հարցը միշտ էլ կարելի է հնչեցնել, նույնիսկ 1995 եւ 2005 թվականներին, երբ ընդունվեցին նախորդ սահմանադրությունները:

Նա կարծիք  հայտնել, որ սահմանադրական փոփոխությունները հասարակությանը հնարավորություն են տալիս անմիջական մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործում, հանրաքվե նախաձեռնելու, պնդելու, իրականացնելու համար: