Իսպանիայում 125 մլն տարի առաջ՝ դինոզավրերի ծաղկման շրջանում գոյություն ունեցած կաթնասունի քարացած մնացորդներ են գտել: Դրանք այնքան լավ են պահպանվել, որ գիտնականները տեսել են կենդանու մորթին, կաշին եւ ներքին օրգանները:

Lenta-ի փոխանցմամբ, Մադրիդի Ինքնավար համալսարանի մասնագետները կենդանու մնացորդները հայտնաբերել են Կուենկա քաղաքի մերձակայքում, Լաս Խոյաս տարածքում: Կենդանուն Spinolestes xenarthrosus են կոչել: Դրա երկարությունը եղել է 24 սմ, քաշը՝ 70 գրամից ոչ ավելի (գրեթե ժամանակակից առնետների չափ):

Գիտնականները ոչ նորմալ կարճ մազեր են հայտնաբերել, որը մատնանշում է դերմատոմիկոզի առկայությունը (մաշկի սնկային վարակ, որը հաճախ է հանդիպում ժամանակակից կենդանիների մոտ):

Բացի այդ, Spinolestes xenarthrosus-ը դարձել է հնագույն առաջին կաթնասունը, որի մնացորդներում փափուկ հյուսվածքների հետքեր են գտել (նախորդ այդպիսի կաթնասունը 60 մլն տարով երիտասարդ է):