Թուրքիայի կառավարությունը շարունակում է սահմափակել ոչ մահմեդական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները։ Այդ մասին ասվում է «Աշխարհում կրոնական ազատության մասին» ամենամյա զեկույցում՝ հրապարակված ԱՄՆ Պետդեպի կողմից։

Զեկույցում անդրադարձ է արվել սպանված հայ զինծառայող Սեւակ Բալըքչըի գործին, նշվում է, որ ընտանիքը դժգոհ է վճռից։

Զեկույցում նշվում է նաեւ, որ չնայած նրան, որ հայկական, հրեական եւ հունական համայնքներն ունեն հատուկ իրավաբանական կարգավիճակ, կառավարությունը չի ճանաչում նրանց առաջնորդներին եւ վարչական կառույցներին որպես իրավաբանական անձ։ Այդկերպ, համայնքները չեն կարողանում սեփական գնել կամ հայցեր ներկայացնել դատարաններում։

Բացի այդ, հունական եկեղեցին եւ հայկական պատրիարքարանը հնարավորություն չունեն ուսուցանել հոգեւորականներին սեմինարիաներում։

Թուրքիայի կառավարությունը համայնքներին է վերադարձրել 25 օբյեկտներ, բայց մերժել է 170 դեպքերում, եւս 970 դեպք քննարկման փուլում է։