Ռուսաստանը Սիրիայի քրդերին զենք չի մատակարարում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Ոչ, իհարկե։ Ես նման տեղեկություն չունեմ եւ շատ կասկածում եմ»,- ասել է Բոգդանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, նա նշել է, որ տեղեկություն չունի ՌԴ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ հրավիրելու մասին։ «Մեր թուրք ընկերները նույնպես տարակուսանք հայտնեցին, որ ես Փարիզում մեր դեսպանատանը հանդիպում եմ ունեցել Դեմոկրատական միություն կուսակցության նախագահ Սալեհ Մուսլիմի հետ։ Դա տարօրինակ է, քանի որ նա ինքը Թուրքիա է8 մեկնել»,- ասել է դիվանագետը։