Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, 2-ամյա տղան ընկել է իրենց տան բակում փորված ջրհորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:

«Մի քանի երեխա իրար հետ խաղում էին, այդ ընթացքում բացել են ջրհորի ծածկը, եւ երեխաներից մեկն ընկել է ջրհորը: Մինչեւ մեծերը հասկացել են, եկել են, որ հանեն երեխային, արդեն խեղդված է եղել»,- ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ 2015թ. հոկտեմբերի 15-ին  ժամը 16.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ երեխա է ընկել ջրհորը: Դեպքի վայր  մեկնած փրկարարները պարզել են, որ երեխան ընկել է գյուղի 1-ին փողոցի Ա. Օ.-ին պատկանող թիվ 22 տան բակում փորված ջրհորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ջրհորից դուրս են բերել 2013 թ. ծնված Ա.Օ.-ի դին: