ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին քննարկվել է «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք, ըստ ԿԲ նախագահ Արթուր ջավադյանի, հնարավորություն կտան բացահայտել եւ կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունություն:
Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ԿԲ-ն կունենա նախագահ եւ երկու տեղակալ, որի պարագայում հնարավոր կդառնա ձեւավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում եւ ընթացիկ որոշումների կայացում:
Հանձնաժողովը քննարկված փաթեթին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ամփոփ նկարագիրը:
Որոշվել է հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով:





























