ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 472.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.31 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.51 դրամ (նվազել է 4.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 730.01 դրամ (նվազել է 2.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.69 դրամ (աճել է 0,07 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 245.92 դրամ, ոսկին՝  17,999.35 դրամ, պլատինը՝ 15,016.56 դրամ:

Հոկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։