Ֆինլանդիայի Սաստամալա քաղաքում երկու կիլոգրամանով ծածանն ընկել է տան տանիքին՝ կոտրելով կղմինդրը:

Տեղական Radio Suomi-ի եթերում տանտերը պատմել է, որ խոհանոցից հարվածի ձայն է լսել, իսկ հետո պատուհանից տեսել, թե ինչպես է տանիքից ինչ-որ բան ընկնում: Հետո ֆիննը տեսել է, որ դա մեծ ձուկ է:

Ձկնաբան Արի Սաուրան նշել է, որ դրանում արտասովոր ոչինչ չկա: Գիտնականները ենթադրում են, որ ձուկը կարող էր ցած նետել գիշատիչ թռչունը՝ չդիմանալով ծանրությանը: