Բրիտանացի Դենիել Ջոնսը, որը խոստովանել է 2015 թվականի ապրիլին լոնդոնյան Hatton Garden Safe Deposit գանձարանի թալանին մասնակցության մեջ, ոստիկաններին գերեզմանատանը թաքստոց է ցույց տվել, որտեղ պահել են գողացված արժեքավոր իրերը:

Հոկտեմբերի 16-ին Սքոթլանդ Յարդում հաստատել են, որ Լոնդոնի հյուսիսում գտնվող Էդմոնթոն գերեզմանատանը հափշտակողի օգնությամբ հայտնաբերել ե թաքստոցը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ջոնսը մեկն է 4 տարեց տղամարդկանցից, որոնք խոստովանել են գողությանը մասնակցությունը:

Լոնդոնի Քեմդեն շրջանում գտնվող Hatton Garden Safe Deposit գանձարանից ապրիլի սկզբին շուրջ 20 մլն ֆունտ սթեռլինգի գողություն են կատարել: