Երեւանում, հոկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում Երեւանի Վարդանանց փողոցում թիվ 69/5 հասցեի դիմաց 35-ամյա հայկ Գ.-ի իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ 38-ամյա Մհեր Մ.-ին եւ 36-ամյա Գայանե Մ.-ին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցից հայտնել են, որ ամուսինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կինը ծանր վիճակում: Նրանք փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով:
Վրաերթի ենթարկված Մհեր Մկրտումյանն աշխատում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեում որպես աշխատակազմի ղեկավար:





























