Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորիս – Կապան հատվածի 10-րդ կմ-ին ԻԻՀ քաղաքացի 38-ամյա Հապիբ Մուհամադու վարած «Իվեկո» մակնիշի 24 D5 25-10 համարանիշի բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը՝ մոտ 40 մ, ինչից վարորդը տեղում մահացել է:

Հրշեջ - փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: