Կանադայի Տոֆինո քաղաքից (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) ոչ հեռու զբոսանավ է խորտակվել: Այս պահին հայտնի է միայն 8 տուժածի մասին: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատել, հաղորդում է LifeNews-ը:
Նահանգի փրկարարական համակարգող կենտրոնից հայտնել են, որ նավի վրա աղետի պահին եղել է 27 մարդ:
Ճշտված տվյալներով, 20-մետրանոց երեք առագաստանի «Լեւիաֆան II» նավը դուրս է եկել Տոֆինո նավահանգստից եւ խորտակվել Վարգաս փոքր կղզու մոտ: Նավը պատկանել է տեղական Jamie’s Whaling Station and Adventure Centres ընկերությանը, որը զբոսանքներ է կազմակերպում՝ կետերին հետեւելու համար:
Աղետի պատճառները պարզվում են: Վարկածներից մեկի համաձայն, նավը կարող էր շրջել կետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























