Արգենտինայում նախագահական ընտրություններում առաջին տեղում է իշխող «Ճակատ հանուն հաղթանակի» կուսակցության թեկնածու Դանիել Սցիոլին: Արգենտինայի Ազգային ընտրական հանձնաժողովի կողմիղ քվեաթերթիկների 81,83 տոկոսի հաշվարկից հետո Սցիոլին ստացել է ընտրողների 35,59 տոկոսի քվեն, իսկ ընդդիմադիր պահպանողական «Հանրապետական առաջարկ» կուսակցության թեկնածու Մաուրիսիո Մակրին՝ 35,37 տոկոսի քվեն:

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է հավաքեին ավելի քան 45 տոկոս ձայն, կամ 40 տոկոս՝ պայմանով, որ մոտակա մրցակցից տարբերությունը կազմեր 10 տոկոսից ավելի: Նախնական տվյալներով, Արգենտինայում նոյեմբերի 22-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 26-ին Արգենտինայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Բացի նախագահից, արգենտինացիներն առաջիկա 4 տարվա համար պետք էր ընտրել փոխնախագահ, իսկ 11 նահանգներում, այդ թվում Բուենոս Այրեսում, նահանգապետեր: