Լեհաստանում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած խորհրդարանի (Սեյմ) ընտրություններում, էքզիթ-փոլի տվյալներով, հաղթել է պահպանողական «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը, որի ղեկավարը Յարոսլավ Կաչինսկին է: Հենց այդ կուսակցությունն էլ կձեւավորի միակուսակցական կառավարություն:
«Իրավունք եւ արդարություն» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 39,1 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է գործող վարչապետի գլխավորած Էվա Կոպաչի ազատական « Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, որն ստացել է 23,4 տոկոս ձայն: Երրորդ տեղը զբաղեցրել է ռոք երաժիշտ Պավել Կուկիզայի Kukiz'15 շարժումը (9 տոկոս):
Օրենսդիր մարմին է անցել նաեւ Ռիշարդ Պետրուի «Ժամանակակից Լեհաստան» ազատական կուսակցությունը (7,1 տոկոս): յանուշ Պեխոչինսկիի Լեհական գյուղացիական կուսակցությունն ստացել է 5,2 տոկոս ձայն:
Եթե սոցհարցումների արդյունքները հաստատվեն, «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը կստանա երկրի խորհրդարանի ստորին պալատի 460 մանդատներից 242-ը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























