ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի նահանգի Կենտրոնական համալսարանում կրակոցների պատճառով տագնապի ահազանգ է հնչել։

«Հրաձգություն է տեղի ունեցել։ Անվտանգության նկատառումներով թաքստո՛ց գտեք։ Փակե՛ք դռները»,- ասված է ԲՈՒՀ-ի Թվիթերում արված պաշտոնական հայտարարության մեջ։

NBC հեռուստաընկերության տվյալներով՝ հրաձգության ժամանակ վիրավորվել է մեկ մարդ, որի կյանքին վտանգ չի սպառնում։ Չարագործի որոնումները շարունակվում են, տեղեկացնում է Gazeta.ru-ն։