ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի պետական միգրացիոն Կոնցեպտի պլանի երկրորդ փուլը։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։ Նշենք, որ պլանը պետք է իրականացվի մինչեւ 2020թ.։
«Ստորագրված հրամանով հաստատվում է Կոնցեպտի երկրորդ փուլի իրագործման պլանը։ Պլանով նախատեսվում է պետական միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում ծրագրեր իրականացումը, իրավակատարման պրակտիկայի վերլուծությունը, այդ թվում՝ վիճակագրական եւ վերլուծական աշխատանքների ծրագրի ճշգրտումը»,- ասված է հայտարարության մեջ։





























