Սիրիայում գործողությունների պատճառով ՌԴ հրթիռային արդյունաբերությունը աշխատում է 3 հերթափոխովՌԴ «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերությունը Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունների պատճառով անցում է կատարել 3 հերթափոխով աշխատանքի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ Վլաստ»-ը՝ վկայակոչելով ռազմաարդյունաբերական ընկերությունում իր աղբյուրները։
Հաղորդվում է, որ, բացի դրանից, Ռուսաստանի ռազմածովային նավատորմը Տարտուս նավահանգիստ բեռնափոխադրումներ իրականացնելու համար թուրք նավատերերից 8 տրանսպորտային նավ է գնել, քանի որ ՌԴ մեծ դեսանտային նավերը չէին հասցնում իրականացնել փոխադրումները։
Պարբերականը, վկայակոչելով Գլխավոր շտաբում իր աղբյուրները, հայտնում է, որ ավիահարվածները հասցվում են հետախուզական տեղեկությունների հիման վրա, որոնք ստանում են «Պերսոնա» N2, «Օռլան-10» անօդաչուներից, ինչպես նաեւ Սիրիայի, Իրաքի եւ Իրանի դաշնակիցներից։





























