Չինաստանի իշխանությունները բողոք են հայտնել Հարավչինական ծովում ԱՄՆ գործողությունների կապակցությամբ, որոնք, նրանց կարծիքով, վտանգում են Չինաստանի անվտանգությունը, հայտնում է Reuters-ը։
Ինչպես ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, ամերիկյան ականակիր նավը Հարավչինական ծովում հատել է Չինաստանի 12-մղոնանոց գոտին, ինչը վտանգ է ներկայացնում Չինաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար, ինչպես նաեւ սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ն անհապաղ կուղղի թույլ տված սխալը եւ կխուսափի սադրիչ գործողություններից, փոխանցում է Gazeta-ն։





























