Իսպանիայի ազգային ոստիկանությունը երեքշաբթի խուզարկություններ է արել Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Ժորդի Պուժոլի ընտանիքի անդամների տներում ու գրասենյակներում: Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով, վաղ առավոտյան սկսված գործողությանը մասնակցում է իրավապահ մարմինների մոտավորապես 200 աշխատակից: Այս պահին հայտնում են, որ Կատալոնիայում 12՝ եւ Մադրիդում երկու խուզարկություն է արվել, այդ թվում նախկին վարչապետի երեք զավակների տներում:
Ոստիկանությունը հայտարարել է, որ երեքշաբթի ձերբակալություն չի ծրագրում անել: Այդուհանդերձ բացառված չէ, որ կոռուպցիոն գործունեության՝ մասնավորապես փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու, խաբեբայության մեղադրանքներ կառաջադրվեն:
85-ամյա Ժորդի Պուժոլը 1980-2003 թթ . Կատալոնիայի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Նա նաեւ «Կատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիա» կուսակցության հիմնադիրներից մեկն է: Կուսակցությունն հիմա կողմ է արտահայտվում, որ ինքնավար մարզը դուր գա Իսպանիայի կազմից: Ապօրինի հարստահարման կասկածանքով գործը Պուժոլի ընտանիքի նկատմամբ հարուցվել է 2012թ., հայտնում է ՏԱՍՍ-ը:





























