ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահն այնտեղ կմասնակցի Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:
Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:





























