Թուրքական բանակը 3 օր շարունակ ծանր զինտեխնիկայով հարձակում է իրականացնում Քոբանիի շրջանի Գիրե Սփի հատվածի արեւմտյան կողմում գտնվող դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի քրդերի պաշտպանական կառույց YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) մամուլի ծառայությունը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ YPG-ի մամուլի ծառայության տարածած տեղեկության մեջ նշվել է, թե թուրքական ուժերի հարձակումներին զուգահեռ Քոբանիի դեմ հարձակումներ են սկել նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները։
Տեղեկության մեջ նշվել է, թե 3 օրվա ընթացքում թուրքական ուժերի եւ ԻՊ-ի կողմից հարձակման են ենթարկվել Քոբանիի շրջանի Շիքեյֆ, Միրվեհ, Ջերաբլուսի շրջանի Համամ եւ Ջադե գյուղերը։





























