«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Վրաստանից ողջ կենդանիներ ներկրել Ռուսաստան։ Այս մասին ասված է գերատեսչության՝ Ռյազանի եւ Տամբովի մարզերի հարցերով վարչության կայքում։
Արգելքը վերաբերում է նաեւ Վրաստանի ձեռնարկություններում մշակված արտադրանքին, բացառությամբ ձկնեղենի, ծովամթերքի եւ ձկան ալյուրի, փոխանցում է Lenta-ն։
Գերատեսչությունը նշում է, որ սահմանափակման պատճառները Վրաստանում խոզերի մոտ հայտնաբերված աֆրիկյան ժանտախտի եւ դաբաղի դեպքերն են։
Աֆրիկյան ժանտախտը վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց համար վտանգավոր չէ, սակայն մահացու է կենդանիների համար։
Դաբաղը կենդանուց կարող է փոխանցվել մարդուն։





























