Այսօրվանից առաջին 50 տոննա կարտոֆիլն է արտահանվել Վրաստան, իսկ արտահանումը կատարվում է 150 դրամով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ եւս 15-20 հազար տոննա կարտոֆիլ կարտահանվի Վրաստան:

Նրա խոսքով, իրենք սերմաթարմացման նոր ծրագիր են մշակել, որի արդյունքում 500 հեկտարով կավելանան A դասի կարտոֆիլի ցանքատարածությունները:

«Սերմացուն ավելի թանկ արժե, քան պարենային կարտոֆիլը, այդ իսկ պատճառով ավելի լավ է սերմացուն աճեցնեն և արտահանեն»,-նշել է Բերբերյանը՝ հավելելով, որ Վրաստանում հայկական կարտոֆիլը մրցակցում է թուրքական էժան, բայց ավելի անորակ կարտոֆիլի հետ: