Բելառուսում ռուսական ավիաբազա ստեղծելու հարցը շարունակում է քննարկվել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք (Բելառուսի հետ) ռազմատեխնիկական համագործակցությանը, անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող բավականին ընդարձակ օրակարգ ունենք: Դաշնակցային հարաբերությունների համատեքստում այս հարցերը այս կամ այն ձեւով քննարկվելու են: Ավելի որոշակի՝ դեռ ոչինչ ասել չեմ կարող»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով այն հարցին, արդյոք Բելառուսում ՌԴ ավիաբազայի թեման քննարկվում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերին ՌԴ նախագահը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ սկսել բելառուսական կողմի հետ ու դրանց արդյունքներով ՌԴ ու Բելառուսի միջեւ համաձայնագրի նախագիծ ստորագրել ՝ Հանրապետության տարածքում ռուսական ավիաբազա ստեղծելու մասին:

Ինչպես ավելի վաղ նշել էին ՌԴ կառավարությունում, համաձայնագիրը պետք է նպաստի օդային տարածքում դաշնակից պետության սահմանների համատեղ պահպանման կազմակերպմանը ու Ռուսաստանի ու Բելառուսի հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծմանը: