Հայաստանում այսօր առաջնային խնդիրը Սահմանադրությունն է, ոչ թե իշխանափոխությունն ու արտահերթ ընտրությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով այն ուժերին, որոնք  իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ են պահանջում:

«Ես չեմ հասկանում՝ ինչքան մարդ պետք է ոչ հեռատես լինի, որ միանգամից 10 պահանջ դնի, ընդ որում՝ այս պահին չլուծվող»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Թե կոնկրետ ում նկատի ուներ Բագրատյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավորը չցանկացավ նշել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ Հայաստանյան մի քանի քաղաքական ուժեր միավորել են հանրային փրկության ճակատում, որի նպատակն է հասնել իշխանափոխության: