Ավելի քան 60 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում տանկեր եւ հետիոտնի ռազմական մեքենաներ են բերվել Լիտվա ԱՄՆ բանակի՝ այստեղ տեղակայված զորակազմի համար: Ինչպես  ՏԱՍՍ-ին հաղորդել են հանրապետության պաշտպանության նախարարությունից, ռազմատեխնիկան  բերվել է  Ռուկլա ռազմական քաղաք, որտեղ գտնվում է ամերիկյան ստորաբաժանումը: 

«Ծովով Կլայպեդայի նավահանգիստ բերված տեխնիկան երկաթգծով տեղ է հասցվել», - ճշտել են Պաշտպանության նախարարությունից: Ամերիկյան ռազմակազմի տրամադրության տակ է հայտնվել  M1A2 Abrams հինգ տանկ եւ հետեւակի 13 Bradley ռազմական մեքենա, ինչպես նաեւ այլ տրանսպորտային միջոցներ: 

ԱՄՆ-ի բանակի հերթական ստորաբաժանումը՝ Գերմանիայի Մանհեյմ քաղաքում տեղակայված 36-րդ գնդի մոտոհետեւակային վաշտն անցյալ շաբաթ ռոտացիոն կարգով Լիտվա է եկել լիտվացի զինվորականների կանոնավոր համատեղ զորավարժություններին մասնակցելու: Մոտոհետեւակային վաշտի հետ միասին ԱՄՆ-ի հրամանատարությունը Լիտվա է ուղարկել նաեւ մատակարարող ստորաբաժանում: Ամբողջ զորակազմում  230  զինվորական է ծառայում:

Անցյալ տարվա ապրիլից  համատեղ զորավարժությունների իրականացման նպատակով Լիտվա է եկել ամերիկյան զորակազմի յոթ հերթափոխ: