Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 73-ամյա Հայկ Գ.-ն եւ հայտնել, որ 47-ամյա Գեղամ Ա.-ն Աբովյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր ականջին եւ պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկել Գեղամ Ա.-ին եւ ներկայացրել Հայկ Գ.-ին:
Կատարվում է հետաքննություն:





























