Գերմանիայում Քրիստոնեա-սոցիալական միության եւ Քրիստոնեա-դեմոկրատական միության կուսակցական դաշինքի (որի կազմում է նաեւ երկրի կանցլեր Անգելա Մերկելը) վարկանիշը վերջին երեք տարիների համար ռեկորդային նվազում է արձանագրել: Պատճառը իշխող դաշինքի կողմից վարվող քաղաքականությունն է ներգաղթյալների հարցում: Այս մասին հաղորդում է «Ռեյթեր»-ը՝ վկայակոչելով Forsa հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալները:

Հարցման արդյունքների համաձայն Դաշինքի վարկանիշը նվազել է մինչեւ 36 տոկոսի: Անձամբ Մերկելի վարկանիշը եւս հետեւողականորեն նվազում է, նրա քաղաքականությանը հավանություն է տվել հարցվածների 46 տոկոսը, սակայն միայն 16 տոկոսն է ուզում կանցլերի պաշտոնում տեսնել Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միաժամանակ, Forsa-ի տվյալները ցույց են տալիս, որ գերմանական եվրոհոռետեսների Alternative fuer Deutschland-ի (Այլընտրանք Գերմանիայի համար) քաղաքականությունը, որն ուղղված է Գերմանիայի կողմից ընդունվող փախստականների թվի սահմանափակմանը, մի փոքր նվազել է եւ կազմում է 6 տոկոս:

Ազատ դեմոկրատական կուսակցության վարկանիշը, որը Մերկելի նախկին կոալիցիոն գործընկերն է, մի փոքր բարձրացել է եւ հասել 6 տոկոսի, ինչը թույլ կտա նրան հայտնվել հաջորդ խորհրդարանում:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը մոտ 24 տոկոս է, իսկ ընդդիմադիր «կանաչներն» ու աջերը արժանացել են հարցվածների համապատասխանաբար 11 եւ 9 տոկոսի համակրանքին:

Forsa-ի հարցումն անցկացվել է հոկտեմբերի 19-3-23-ին, որին մասնակցել է 2501 մարդ: